https://arm.sputniknews.ru/20260608/hraparakvats-tvery-chen-karvogh-artacvolel-irakan-patkery-uzhegh-hajastani-khvosnak-103257744.html
Հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը. «Ուժեղ Հայաստանի» խոսնակ
Հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը. «Ուժեղ Հայաստանի» խոսնակ
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբն այժմ զբաղված է ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T16:25+0400
2026-06-08T16:25+0400
2026-06-08T16:30+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան
իշխանություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102304304_0:134:2560:1574_1920x0_80_0_0_90f0fe9dcc82433b9afaccc106cdd7ce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Խորհրդարանական ընտրությունների արդյունքները` հրապարակված թվերը, չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի։ ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։Նա նշել է, որ ընտրական ամբողջ գործընթացն անցել է ընդդիմադիր ուժերի նկատմամբ կազմակերպված հետապնդումների մթնոլորտում, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա։ Ղահրամանյանը հավելել է, որ քվեարկության ընթացքում հանրապետության ամբողջ տարածքից ստացվել են բազմաթիվ ահազանգեր տարատեսակ ընտրախախտումների մասին, որոնք էականորեն ազդել են ընդհանուր արդյունքների վրա։«Մինչև ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին։ Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի»,– շարունակել է Ղահրամյանը։Նա տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբն այժմ զբաղված է ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, և այդ գործընթացի ավարտից հետո միայն հանրությանը կներկայացվի իրենց վերջնական դիրքորոշումն ու հետագա անելիքները:Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102304304_143:0:2418:1706_1920x0_80_0_0_af32dfe12f164a37fb41abddbd3f6136.jpg.webp
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստան, իշխանություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստան, իշխանություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբն այժմ զբաղված է ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով։
Նա նշել է, որ ընտրական ամբողջ գործընթացն անցել է ընդդիմադիր ուժերի նկատմամբ կազմակերպված հետապնդումների մթնոլորտում, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա։
«Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով… Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրսը պետական և համայնքային լծակների ներգրավմամբ` փորձելով կանխորոշել ընտրությունների արդյունքը»,– ասել է նա։
Ղահրամանյանը հավելել է, որ քվեարկության ընթացքում հանրապետության ամբողջ տարածքից ստացվել են բազմաթիվ ահազանգեր տարատեսակ ընտրախախտումների մասին, որոնք էականորեն ազդել են ընդհանուր արդյունքների վրա։
Նա տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբն այժմ զբաղված է ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, և այդ գործընթացի ավարտից հետո միայն հանրությանը կներկայացվի իրենց վերջնական դիրքորոշումն ու հետագա անելիքները:
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: