Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտեցող ապագան. Սանչես


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրությունում հաղթանակի կապակցությամբ:


«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտեցող ապագան։


Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության և ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին»,-գրել է Սանչեսը։

Leave a comment