Պետական ապարատի վրա ճնշումներ, ձերբակալություններ․ ինչ են արձանագրել դիտորդները

https://arm.sputniknews.ru/20260608/petakan-aparati-vra-tshnshumner-dzerbakalutjunner-inch-en-ardzanagrel-ditvordnery-103254510.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103254139_96:0:1233:853_1920x0_80_0_0_58b119600f36ed2487b15c7497bc7d0a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, եահկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, եահկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Առաքելության ղեկավարի խոսքով՝ բավականին բևեռացված քաղաքական միջավայրի, տարածաշրջանային անվտանգային մտահոգություններին և աշխարհաքաղաքական ճնշումներին զուգահեռ, այս ընտրությունները քննություն էին Հայաստանի ժողովրդավարության համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ–ում ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան նաև ընտրողների վրա. արշավը լի էր առճակատումներով, անջատողական հռետորաբանությամբ, ինչպես նաև «ձայները գնելու և այլ ընտրական խախտումների մասին տարբեր մեղադրանքներով», որի հետևանքով ընդդիմադիր շատ ուժեր զերծ մնացին ակտիվորեն մասնակցելու նախընտրական քարոզարշավին։ Այսօր ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդական առաքելության հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին:

«Պետական ապարատի, կառույցների ներկայացուցիչների վրա ճնշումները` մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև այն բոլոր սոցիալական, տնտեսական միջոցառումները, որ ձեռնարկվել էին, մեծ մտահոգություններ են առաջացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատությունների հետ կապված»,- նշեց Քարիմին։

Առաքելության ղեկավարի խոսքով՝ բավականին բևեռացված քաղաքական միջավայրի, տարածաշրջանային անվտանգային մտահոգությունների և աշխարհաքաղաքական ճնշումներին զուգահեռ այս ընտրությունները քննություն էին Հայաստանի ժողովրդավարության համար։ Տիկին Քարիմին ընդգծեց նաև ձերբակալությունների և քրեական հետապնդումների կենտրոնացումը հատկապես ընդդիմադիր ներկայացուցիչների նկատմամբ։

«Բևեռացված մեդիալանդշաֆտը, սադրիչ հռետորաբանությունը, ապատեղեկատվությունն ու շարունակական միջազգային ճնշումները և, իհարկե, միջազգային միջամտությունը մարտահրավեր էին նետում ՀՀ ժողովրդավարական դիմակայունությանը և հանրային խոսույթի ամբողջականությանը»,- ասաց տիկին Քարիմին։

Նրա խոսքով՝ սա է՛լ ավելի է ընդգծում Հայաստանի ժողովրդավարական կառույցների զարգացման կարևորությունը։

Leave a comment