WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 40 աստիճան ու զբաղեցնում է 281-րդ տեղը։

Անցյալ շաբաթ 23-ամյա թենիսիստը մասնակցել էր Խորվաթիայի Մակարսկա քաղաքում կայացած WTA-125 շարքի մրցաշարին, որտեղ երեք հաղթանակ տանելուց հետո պարտություն էր կրել կիսաեզրափակիչում։

WTA-ի վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան, որին հաջորդում են Ելենա Ռիբակինան (Ղազախստան) ու Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)։ «Ռոլան Գարոսի» հաղթող 19-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեևան բարձրացել է 6-րդ տեղ։ Լավագույն տասնյակում են նաև Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ), Ամանդա Անիսիմովան, Կորի Գաուֆը (ԱՄՆ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա), Վիկտորյա Մբոկոն (Կանադա) ու Կարոլինա Մուխովան (Չեխիա)։

Leave a comment