Honda–ն Հանրապետության հրապարակում բախվել է բախվել է մեքենային և շրջվել․ վարորդը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)

Խոշոր ավտովթար՝ Հանրապետության հրապարակում․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 6-ին՝ ժամը 08․02-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կառավարության շենքի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել վթար, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Դեպքի վայր մեկնած պարեկային ծառայողները պարզել են, որ ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենան Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա երթևեկել է բարձր արագությամբ և չկարողանալով կառավարել՝ բախվել է կայանված ավտոմեքենային, այնուհետև բետոնե եզրաքարին և շրջվել։


38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։





Leave a comment