Բաքվի դատարանի վճռի արձագանքները – 6 Փետրվարի 2026

Բաքվի դատարանը Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱՀ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման:

«ՉԻ». Այս առթիվ Հայաստանի «առաջատար» դեմքերը ինչ-որ կերպ պետք է արձագանքեն:

Ենթադրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շաբաթ-կիրակի թմբուկ է խփելու Աբու-Դաբիի ջազ ակումբում:

Աննա Հակոբյանը, պարզ է, կներկայացնի իր զգեստների ձմեռ-գարուն-ամառ-աշուն «Էրատո» հավաքածուն:

Ռուբեն Ռուբինյանը կհայտարարի, որ զզվում է «Առավոտից», որովհետև վերջինս քննադատել է Բաքվի դատարանի որոշումը:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն կհայտնի Իլհամ Ալիևին, որ վերջինս ցմահ չի դատապարտել Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին:

Արամ Սարգսյանը այս վճռի ետևում կտեսնի Ռուսաստանի ստոր ականջները:

Տիգրան Խզմալյանը կհայտարարի, թե այս վճռից հետո Եվրամիությանը միանալն այլևս անշրջելի գործընթաց է:

Լևոն Շիրինյանը կնշի, որ բոլոր ռսահպատակների վերջը սա է լինելու:

Ռոբերտ Քոչարյանը կհայտարարի, որ բոլոր դեպքերում ինքն իրեն տեսնում է Հայաստանի վարչապետի պաշտոնում:

Արա Պապյանը այս վճիռը կչեղարկի Վուդրի Վիլսոնի քարտեզով:

Արուսյակ Ջուլհակյանը թարխուն ու ռեհան կաճեցնի իր տան բակում:

Իսկ Ալեն Սիմոնյանը թքած ունի Բաքվի դատարանի որոշման վրա:

Leave a comment