Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքականություն

08.06.2026 | 11:58

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար  Մարգուս Ցահքնան գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Այս արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանային կայունությանը և եվրոպացի գործընկերների ու ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը՝ նույնիսկ սպառնալիքների և ահաբեկումների պայմաններում»,- նշել է նա։

Ցահքնան ընդգծել է, որ Էստոնիան և Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են երկկողմ կապերը և  անհամբեր սպասում են այս դրական դինամիկայի զարգացմանն առաջիկա տարիներին

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment