Turkish Airlines-ը ներկայացրեց մարտի 11-ից Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերը, նոր ուղղություններով չվերթերի իրականացման հնարավորությունները

✈️ 2026 թվականի փետրվարի 4-ին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպեց Turkish Airlines ավիաընկերության ներկայացուցիչների հետ։

🌍 Հանդիպման ընթացքում ավիաընկերության ներկայացուցիչները ներկայացրին 2026 թվականի մարտի 11-ից նախատեսվող Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերը, դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև առաջիկայում նոր ուղղություններով չվերթերի իրականացման հնարավորությունները։

📊 Կողմերը փոխանակեցին տեղեկատվություն թիրախային շուկաների և վիճակագրության վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին մարքեթինգի և խթանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment