Ղազախական աղբյուրները հայտնում են, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը շնորհավորել է Փաշինյանին՝ ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել հետագա արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի։ Նախագահը նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Ղազախստանի ղեկավարը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետականաշինության գործում, ինչպես նաև խաղաղություն և բարեկեցություն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: