Ընտրությունների արդյունքները 110 տեղամասերի տվյալներով

Քաղաքականություն

08.06.2026 | 00:48

ԿԸՀ-ն հրապարակել է 110 տեղամասերի քվեարկության արդյունքները։ Դրանց համաձայն՝ ՔՊ կուսացությունը հավաքում է մեծամասնություն՝ 56,3 տոկոսով։

Անցողիկ տեղերում են նաև 3 ընդդիմադիր ուժեր․ 

  • «Ուժեղ Հայաստան» դաշինք – 21,1 տոկոս,
  • «Հայաստան» դաշինք – 8.1 տոկոս,
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5 տոկոս։

Մյուս քաղաքական ուժերը չեն հավաքել բավարար ձայներ՝ խորհրդարան անցնելու համար։ «Միասնության թևեր» կուսակցությունը հավաքել է 2,5 տոկոս, ԴՕԿ կուսակցությունը ստացել է 1,2 տոկոս։ Մյուս քաղաքական ուժերը չեն հասել 1 տոկոս ցուցանիշին։

 

Գարիկ Հարությունյան

Leave a comment