ԿԸՀ–ն անդրադարձել է հոսանքազրկումներին և տեղամասերից մեկից քվեաթերթիկներ հանելու միջադեպին

https://arm.sputniknews.ru/20260607/kyhn-andradardzel-e-hvosanqazrkumnerin-ev-teghamaseric-mekic-qveatertikner-hanelu-mijadepin-103213134.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ընտրատեղամասերում հոսանքազրկումների մասին

Sputnik Արմենիա

Ընտրատեղամասերում հոսանքազրկումների մասին

2026-06-07T22:06+0400

true

PT3M22S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103212322_146:0:1271:844_1920x0_80_0_0_87254e7920f6fb2486c73d5b79c67625.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

ԿԸՀ–ն ընտրություններից հետո կանդրադառնա պարկով տեղամասից դուրս բերվող քվեաթերթիկների հարցին։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ընտրատեղամասերում ձայների հաշվարկի փուլում հոսանքազրկումները որևէ կերպ չեն կարող ազդել արդյունքների վրա։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքով` բոլոր տեղամասերն ապահովված են այլընտրանքային միջոցներով։

«Բոլոր տեղամասերին տրված են հատուկ լամպեր՝ 2-ական, որոնք ի վիճակի են աշխատել 10 ժամ։ Իսկ այն տեղամասերը, որտեղից ուղիղ հեռարձակում է իրականացվում, տեսախցիկները մարտկոցներով ապահովված են։ Այսինքն՝ նույնիսկ եթե այդ տարածքը հոսանքազրկվի և հեռարձակումը մենք չտեսնենք, ձայնագրությունը ընթանում է»,– մանրամասնեց Հովակիմյանը։

Նա հավելել է, որ ցանկացած ահազանգի կամ խնդրի դեպքում հանձնաժողովը կարող է ամբողջությամբ վերարտադրել տեսագրությունն ու պարզել, թե տվյալ տեղամասում ինչ է կատարվել, ուստի քաղաքացիների մոտ չպետք է սխալ տպավորություն ստեղծվի, եթե ինչ-որ պահի հեռարձակումն ընդհատվի:

ԿԸՀ նախագահն անդրադարձել է նաև համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին պարկով տեղամասից դուրս բերում աղբամանը նետված քվեաթերթիկները։ Ըստ Հովակիմյանի՝ խոսքը 34-րդ ընտրատեղամասի մասին է։

«Ձայնագրության մեջ ասում է, որ ինչ-որ կողքի գյուղից ասել են, որ քվեաթերթիկները, ոնց որ սխալմամբ, քիչ են տարել, քիչ են ստացել, և ինքը որոշել է, որ այդ քվեախցում ավելացած քվեաթերթիկները վերցնի։ Ինքը մեզ այլ բան է ներկայացնում, բայց այս խնդրին մենք քվեարկության ավարտից հետո հաստատ անդրադառնալու ենք»,– շարունակեց Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին պաշտոնապես փակվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը, Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է:

Leave a comment