Երիտասարդական ակումբների դաշնության ԱՐԴԱՐ ՔՎԵ դիտորդական առաքելության ընտրությունների օրվա առաջին կեսի դիտարկումների արդյունքները (07:00–13:00)
Մեր դիտորդների կողմից ժամը 07:00-ից մինչև 13:00-ն արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ և խնդիրներ, որոնք վերաբերվում են ինչպես քվեարկության գործընթացին, այնպես էլ ընտրատեղամասերի կազմակերպչական աշխատանքներին։
Արձանագրված դեպքերի բաշխումը հետևյալն է․
- Քվեարկության գործընթացում խախտումներ – 73 դեպք (41.7%)
- Միջադեպեր ընտրատեղամասերում – 24 դեպք (13.7%)
- Տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ – 18 դեպք (10.3%)
- Ընտրական հանձնաժողովների աշխատանքի խախտումներ – 13 դեպք (7.4%)
Այս տվյալները ցույց են տալիս, որ արձանագրված խնդիրների զգալի մասը վերաբերում է հենց քվեարկության ընթացքին, ինչը կարևոր ազդակ է ընտրական գործընթացի որակի և ընտրողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Յուրաքանչյուր արձանագրված դեպք նպաստում է ընտրական գործընթացի թափանցիկության բարձրացմանը և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։
Շարունակում ենք հետևել գործընթացին և ներկայացնել օպերատիվ տեղեկություններ ամբողջ օրվա ընթացքում։
ԱՐԴԱՐ ՔՎԵ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: