«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված ներկայացուցիչների թիվը գերազանցում է 200–ը. Գոհար Մելոյան

Բաժանորդագրվել

Հունիսի 7-ին բերման ենթարկվածների թիվը, ընդդիմադիր թեկնածուի խոսքով, ևս փոքր չէ։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երեկվանից մինչ այս պահը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ձերբակալված ներկայացուցիչների թիվը, ամենայն հավանականությամբ հատել է 200-ի սահմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։

«Չեմ կարող ստույգ ասել։ Կներեք արտահայտությանս համար, բայց ինչպես ասում են, շունը տիրոջը չի ճանաչում, երեկվանից սարսափելի խառնաշփոթի է։ Ձերբակալվածների թիվը երևի թե 200-ը արդեն գերազանցած կլինի»,– ասաց Մելոյանը։

Ինչ վերաբերում է այսօրվա ընթացքում բերման ենթարկվածներին, նա նշեց, որ այդ թիվը ևս փոքր չէ, մասնավորապես` Մասիսում, Գյումրիում և այլ համայնքներում։

Leave a comment