Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող ՀՀ-ի. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 7/46 տեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը և մասնակցել Հայաստանի ԱԺ հերթական ընտրությունների քվեարկությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Քվերակելուց հետ նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:

«Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության»,- նշել է Հանրապետության նախագահը:

—00—ԼԱ

Leave a comment