https://arm.sputniknews.ru/20260607/uzhegh-hajastani-vstahvats-andzin-tsetsel-en-qaghaqaciakan-pajmanagri-vstahvats-andziq-103194406.html
«Ուժեղ Հայաստանի» վստահված անձին ծեծել են «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձիք
«Ուժեղ Հայաստանի» վստահված անձին ծեծել են «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձիք
Sputnik Արմենիա
Լևոն Հոխիկյանը հանցագործության մասին հողորդում է ներկայացրել։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T17:27+0400
2026-06-07T17:27+0400
2026-06-07T17:27+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
խախտում
ծեծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103194802_8:0:1263:706_1920x0_80_0_0_5cfc5e81516dfa829301788d2baa63ff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի 21/7 տեղամասում գտնվող վստահված անձինք ծեծել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձ Լևոն Հոխիկյանին։ Նա News.am-ի լրագրողին պատմել է, որ կոնֆլիկտն առաջացել է ընտրատեղամասում, երբ նա նկատել է, որ ընտրատեղամասում ՔՊ–ից 3 վստահված անձ կա։Լևոն Հոխիկյանը նշել է, որ ներկայացրել է նաև հանցագործության մասին հաղորդում։Հանձնաժողովի նախագահ Էդգար Սիրեկանյանը չհերքելով միջադեպը՝ նշել է, թե տեղամասում խոսակցություն է եղել, սակայն ընտրության բնական ընթացքն ապահովելու համար նրանց դուրս են հրավիրել։ Ըստ Սիրեկանյանի` տվյալ անձինք հետ չեն վերադարձել տեղամաս։ Նրա խոսքով` իրենք էլ արձանագրել են վստահված անձին և մինչև կոնֆլիկիտ արդեն դուրս էին հրավիրում տեղամասից։Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։Ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 847 226 քաղաքացի (33,84%-ը)։
2026
Լուրեր
am_HY
«Ուժեղ Հայաստանի» վստահված անձին ծեծել են «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձիք
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստանի» վստահված անձին ծեծել են «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձիք
2026-06-07T17:27+0400
true
PT1M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103194802_165:0:1106:706_1920x0_80_0_0_faa7e9632f51ce891800a08ddabee0c7.jpg.webp
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, խախտում, ծեծ, видео
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, խախտում, ծեծ, видео
Լևոն Հոխիկյանը հանցագործության մասին հողորդում է ներկայացրել։
«Նույն ընտրատեղամասում 3 հոգի ներկա են գտնվել ՔՊ վստահված անձանցից, պահանջեցի, որ հետևեն օրենքի պահանջին, քանի որ օրենքը 2 հոգու է թույլատրում։ Այդ ժամանակ բուն ընտրատեղամասում պարզապես կոնֆլիկտ եղավ՝ առանց ուժի կիրառման։ Հետո՝ տեղամասից մոտ 200 մետր հեռավորության վրա, արդեն տեղի ունեցավ ֆիզիկական բռնություն՝ նույն անձանց կողմից։ Հարվածում էին հիմնականում դեմքիս»,– պատմել է Հոխիկյանը։
Լևոն Հոխիկյանը նշել է, որ ներկայացրել է նաև հանցագործության մասին հաղորդում։
Հանձնաժողովի նախագահ Էդգար Սիրեկանյանը չհերքելով միջադեպը՝ նշել է, թե տեղամասում խոսակցություն է եղել, սակայն ընտրության բնական ընթացքն ապահովելու համար նրանց դուրս են հրավիրել։ Ըստ Սիրեկանյանի` տվյալ անձինք հետ չեն վերադարձել տեղամաս։ Նրա խոսքով` իրենք էլ արձանագրել են վստահված անձին և մինչև կոնֆլիկիտ արդեն դուրս էին հրավիրում տեղամասից։
Ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 847 226 քաղաքացի (33,84%-ը)։