Քաղաքականություն
07.06.2026 | 16:09
ՆԳՆ տեղեկացմամբ՝ հունիսի 7-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի ընտրատեղամասերից մեկի մոտ քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները հնարավոր ընտրակաշառք են բաժանում։
Օպերատիվ խմբերի ժամանման արդյունքում ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ, որոնց մոտ, ըստ գերատեսչության, հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։