Ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ․ ՔԿ

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որոնց շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ։

Քրեական վարույթների բաշխումը հետևյալն է․

  • ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը)՝ 8 քրեական վարույթ։
  • ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)՝ 45 քրեական վարույթ։
  • ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը)՝ 6 քրեական վարույթ։
  • ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը)՝ 6 քրեական վարույթ։
  • ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)՝ 41 քրեական վարույթ։
  • ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը)՝ 9 քրեական վարույթ։
  • ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով (ընտրակաշառք ստանալը և ընտրակաշառք տալը)՝ 1 քրեական վարույթ։
  • ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը)՝ 1 քրեական վարույթ։

117 քրեական վարույթից 9-ը՝ 16 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Բոլոր քրեական վարույթների շրջանակում կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել է շուրջ 1200 անձ, իրականացվել է շուրջ 280 խուզարկություն։ 

Leave a comment