https://arm.sputniknews.ru/20260607/es-indz-erjanik-em-zgum-hajk-marutjany-yntrvoghneri-aktivutjan-masin-103191326.html
Ես ինձ երջանիկ եմ զգում. Հայկ Մարությանը` ընտրողների ակտիվության մասին
Ես ինձ երջանիկ եմ զգում. Հայկ Մարությանը` ընտրողների ակտիվության մասին
Sputnik Արմենիա
Հաշվի առնելով երկար տարիների փորձը` Հայկ Մարությանը կարծում է, որ ընտրողների բարձր մասնակցությունը հենց ընդդիմության քվեներն են։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T16:11+0400
2026-06-07T16:11+0400
2026-06-07T16:11+0400
հայաստան
հայկ մարության
ընտրություններ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103190868_0:0:1278:719_1920x0_80_0_0_15beda872d49bd349848a67ec2926da7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանն այսօր իրեն երջանիկ է զգում, քանի որ քաղաքացիների քաղաքական ակտիվությունը բարձր է եղել, ու դա նրան գոհացրել է։ Նա այդ մասին ասաց Երևանի 4/53 ընտրատեղամասում քվեարկելուց հետո։«Ես հիմա ինձ երջանիկ եմ զգում։ Հիմա տեսնում ենք, որ ժողովուրդն արթնացել է, զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը, ինչպիսի Հայաստան պետք է լինի, և սա ինձ համար իսկապես շատ երջանիկ փաստ է»,– նշեց նա։Հաշվի առնելով երկար տարիների փորձը` Մարությանը կարծում է, որ այս բարձր մասնակցությունը հենց ընդդիմության ձայներն են։Մարությանն ավելացրեց, որ իր ղեկավարած ուժից ձերբակալվածներ չկան, իսկ ինչ վերաբերում է խախտումներին, ապա օրվա վերջ կամփոփեն բոլոր ահազանգերը և հայտարարություն կանեն։Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա նա կարծում է` այդ բոլոր պրոցեսները որոշում է ժողովուրդը, և այդպես շարժվում է և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը։Հարցին` եթե ՔՊ–ն հաղթի ընտրություններին, Մարությանի թիմը կընդունի՞ նրանց հաղթանակը, նա արձագանքեց. «Եթե խախտումներ չկան, կատարվում է ընտրություն, մենք, բնականաբար, պետք է հարգենք ժողովրդի ընտրությունը»։Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։Ժամը 14։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։
2026
Լուրեր
am_HY
Հայկ Մարությանը գոհ է ընտրողների մասնակցությունից
Sputnik Արմենիա
Հայկ Մարությանը գոհ է ընտրողների մասնակցությունից
2026-06-07T16:11+0400
true
PT0M44S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103190868_146:0:1105:719_1920x0_80_0_0_9b00cfcd25a644036d9768a269f3cd17.jpg.webp
հայաստան, հայկ մարության, ընտրություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, հայկ մարության, ընտրություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հաշվի առնելով երկար տարիների փորձը` Հայկ Մարությանը կարծում է, որ ընտրողների բարձր մասնակցությունը հենց ընդդիմության քվեներն են։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանն այսօր իրեն երջանիկ է զգում, քանի որ քաղաքացիների քաղաքական ակտիվությունը բարձր է եղել, ու դա նրան գոհացրել է։ Նա այդ մասին ասաց Երևանի 4/53 ընտրատեղամասում քվեարկելուց հետո։
«Ես հիմա ինձ երջանիկ եմ զգում։ Հիմա տեսնում ենք, որ ժողովուրդն արթնացել է, զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը, ինչպիսի Հայաստան պետք է լինի, և սա ինձ համար իսկապես շատ երջանիկ փաստ է»,– նշեց նա։
Հաշվի առնելով երկար տարիների փորձը` Մարությանը կարծում է, որ այս բարձր մասնակցությունը հենց ընդդիմության ձայներն են։
«Իշխանությունը, իր լծակները աշխատացնելով և վարչական ռեսուրսն օգտագործելով, այնպես է անում, որ իր ձայներն այսպես թե այնպես հասնեն տեղ, որը մենք տեսանք Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ»,– ասաց վարչապետի թեկնածուն։
Մարությանն ավելացրեց, որ իր ղեկավարած ուժից ձերբակալվածներ չկան, իսկ ինչ վերաբերում է խախտումներին, ապա օրվա վերջ կամփոփեն բոլոր ահազանգերը և հայտարարություն կանեն։
Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա նա կարծում է` այդ բոլոր պրոցեսները որոշում է ժողովուրդը, և այդպես շարժվում է և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը։
Հարցին` եթե ՔՊ–ն հաղթի ընտրություններին, Մարությանի թիմը կընդունի՞ նրանց հաղթանակը, նա արձագանքեց. «Եթե խախտումներ չկան, կատարվում է ընտրություն, մենք, բնականաբար, պետք է հարգենք ժողովրդի ընտրությունը»։