Կիևը դիմել է ՄԱԳԱՏԷ-ին Չեռնոբոլիսի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պահեստին ռուսական հարվածի հարցով

Քաղաքականություն

07.06.2026 | 15:55

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) X սոցցանցում գրել է, որ Ուկրաինան տեղեկացրել է «այսօր վաղ առավոտյան Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտում գտնվող մշակվող վառելիքի կենտրոնական  պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման» մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գրառումը պարունակում է որոշ լրացուցիչ մանրամասներ, որոնք Ուկրաինայի իշխանությունները հրապարակայնորեն չեն բացահայտել։

«Հարվածը զգալի վնաս է հասցրել օբյեկտի վառելիքի ընդունման շենքին, այդ թվում՝ ճակատային մասին, պատուհաններին և դռներին, իսկ պայթյունի ալիքը նաև վնասել է մոտակա շենքերը։ Չեռնոբիլի ատոմակայանի ՄԱԳԱՏԷ-ի թիմը շուտով կայցելի տեղանք՝ հետևանքները ստուգելու համար»,- նշվում է գրառման մեջ։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ միջադեպը խորապես մտահոգիչ է, հատկապես այն պատճառով, որ այն տեղի է ունեցել մեծ քանակությամբ միջուկային նյութեր պահող օբյեկտում, որը գտնվում է վնասված շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա:

«Միջուկային օբյեկտների վրա հարձակումները բացարձակապես անընդունելի են և ուղղակիորեն հակասում են միջուկային անվտանգության հիմնական սկզբունքներին»,- ընդգծել է Գրոսին:

Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի լույս 7-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կենտրոնական մշակված միջուկային վառելիքի պահեստի կոնտեյներների ընդունման շենքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Վնասված շենքում, որտեղից, ըստ հաղորդումների, սկսվել է հրդեհը, վառելիք չի պահվել։ Այն գտնվում է Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտում և պահում է օգտագործված վառելիք բոլոր ուկրաինական ատոմակայաններից։

Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել  հարվածը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment