ԱԺ ընտրություններին ժամը 14։00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 33,84%–ը

ԱԺ հերթական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 847 226 ընտրող կամ ընդհանուր թվի 33,84%-ը


ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ հերթական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 847 226 ընտրող կամ ընդհանուր թվի 33,84%-ը, հայտնել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։


Ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 503 974 մարդ։


ԿԸՀ տվյալներով՝ Երևանում քվեարկել է 33,38%-ը (283 601 մարդ), Արագածոտնի մարզում՝ ընտրողների 34,99%-ը (39 691), Արարատում՝ 32,81%-ը (72 243), Արմավիրում՝ 30,39%-ը (68 785), Գեղարքունիքում՝ 32,29%-ը (57 422), Լոռիում՝ 34,96%-ը (74 575), Կոտայքում՝ 35,95%-ը (86 481), Շիրակում՝ 31,57%-ը (65 608), Սյունիքում՝ 39,02% (41 738 մարդ), Վայոց Ձորում՝ 37,81%-ը (16 878) և Տավուշում՝ 38,87%-ը (40 204)։


Նշենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ նախորդ՝ արտահերթ ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել էր 695 626 ընտրող կամ 26,82%-ը։ Ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում էր 2 593 572 մարդ։

Ընտրությունների մասին


Հայաստանում մեկնարկել են 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Տեղական ժամանակով ժամը 08:00-ից հանրապետության ողջ տարածքում բացվել է 2005 ընտրատեղամաս։


ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 միլիոն 505 հազար 102 մարդ։


Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։


Կուսակցությունների թվում են․

  • Ռեֆորմիստների կուսակցություն

  • «Բոլորին դեմ եմ» կուսակցություն

  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն

  • «Նոր ուժ» կուսակցություն

  • «Միասնության թևեր» կուսակցություն

  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն

  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

  • «Հանրապետություն» կուսակցություն

  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

  • Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

  • «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ)

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • «Հանուն Հանրապետության» կուսակցություն

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն


Մասնակցում է նաև երկու դաշինք՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը։  

Leave a comment