Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հանուն Հանրապետության» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը քվեարկությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Նա նշել է, որ իր քվեն տվել է հանուն Հանրապետության, ընդդիմափոխության և ուժեղ հակակշռի ձևավորման։ Նա պատկերավոր համեմատություն է արել՝ նշելով, որ պետությունն առաջ գնալու համար երկու ոտքի կարիք ունի․ «Մի ոտքով հնարավոր չէ առաջ գնալ․ առնվազն կարելի է ցատկել տեղում»։

Ըստ նրա՝ լեգիտիմ ու ուժեղ իշխանությունից բացի, երկրին անհրաժեշտ է նաև ուժեղ ընդդիմություն, որը կապահովի կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը դատաիրավական, կրթական և տնտեսական բարեփոխումների ճանապարհին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment