Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի հետ հարաբերությունների մասին հարցին ի պատասխան նշել է․
«Գիտեք, մենք Վրաստանի հետ այնքան լավ հարաբերություններ ունենք, որ նույնիսկ դժվար է խոսել դրանց հետագա խորացման մասին։ Դա ավելի շատ զգացմունքների մասին է։ Զգացմունքները մեծ են և լիարժեք»։
Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների օրակարգում բազմաթիվ քաղաքական և տնտեսական հարցեր կան և Վրաստանի հետ կհամագործակցեն որքան հնարավոր է սերտ: