«Ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ–ում քվեարկել է 847 226 անձ։ Երևանում քվեարկության իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 849 488 անձ, բայց մասնակցել է 283 601–ը։ Արագածոտնի մարզում ընտրողների թիվը 113 441 է, 39 691 անձ է քվեարկել, Արարատում քվեարկելու իրավունք ունի 220 167 անձից դեռևս քվեարկել են 72 243–ը, Արմավիրում արդեն քվեարկել է 226 337 անձ, բայց քվեարկել են 68 785–ը։ Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունի 177 854 անձ, քվեարկել են 57 422–ը, Լոռիում քվեարկություն իրականացնելու իրավունք ունեցողների թիվը 213 301-ն է, քվեարկել են 74 575-ը, Կոտայքում կարող է ընտրել 240 528 անձ, 6 ժամում քվեարկել է 86 481 անձ, Շիրակի մարզում 207 820 անձից քվեարկել են 65 608–ը, Սյունիքում 104 972–ից 41 738–ն է քվեարկել, Վայոց Ձորում` 44 634–ից 16 878–ը։ Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 103 434 անձից քվեարկել են 40 204–ը»,– ասաց Գրիգորյանը։