Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավի համար Իրանը միջինը գանձում է 1,5-ից 2 միլիոն դոլար

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավի համար միջինը գանձում է 1,5-ից 2 միլիոն դոլար, «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի բյուջեի և պլանավորման հանձնաժողովի անդամ Մոհսեն Զանգանեն։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ այդ միջոցները փոխանցվում են պետական ​​գանձարան՝ համաձայն բյուջետային օրենսդրության, և այնուհետև օգտագործվում են նախատեսված ծախսերը ֆինանսավորելու համար։

Վճարումների մի մասը կատարվել է ոչ թե կանխիկ, այլ Tether-ի միջոցով՝ ԱՄՆ դոլարին կապված կրիպտոարժույթով, կամ բարտերային գործարքների միջոցով։

Leave a comment