https://arm.sputniknews.ru/20260607/qvearkeci-verjnakan-khaghaghutjan-ogtin-papikjany-yntrateghamas-er-ekel-knvoj-het-103185446.html
Քվեարկեցի վերջնական խաղաղության օգտին. Պապիկյանը ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ
Քվեարկեցի վերջնական խաղաղության օգտին. Պապիկյանը ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ ընտրական իրավունքները իրացնելուց զատ, պետք է կատարել նաև հայրենիքի հանդեպ պարտականությունները։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T15:12+0400
2026-06-07T15:12+0400
2026-06-07T15:12+0400
հայաստան
սուրեն պապիկյան
աժ (ազգային ժողով)
ծանուցագիր
վարժական հավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103183642_0:16:693:406_1920x0_80_0_0_e309c8bd22ae3e5783fdf6d1196a723b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընտրատեղամաս այցելեց կնոջ` Արմինե Մուրադյանի հետ և հայտարարեց, որ քվեարկել է խաղաղության օգտին։«Քվեարկեցի, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, մեր զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում»,–ասաց նա։Լրագրողներից մեկը հարցրեց` ինչո՞ւ էր անհրաժեշտ այս օրերին արտերկրից ժամանող տղամարդկանց հավաքներին մասնակցելու ծանուցագրեր հանձնել։«Կարծում եմ` օրինաչափ է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ»,– պատասխանեց նա։Պապիկյանը շեշտեց, որ ընտրական իրավունքները իրացնելուց զատ, պետք է կատարել նաև հայրենիքի հանդեպ պարտականությունները։Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք այդ ծանուցումները կատարվում են Պապիկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ, Պապիկյանը ժպիտով պատասխանեց. «Մենք արձակուրդում ենք»։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103183642_0:0:693:520_1920x0_80_0_0_406ff42429e5836f89042fb31f8a79de.jpg.webp
հայաստան, սուրեն պապիկյան, աժ (ազգային ժողով), ծանուցագիր, վարժական հավաք
հայաստան, սուրեն պապիկյան, աժ (ազգային ժողով), ծանուցագիր, վարժական հավաք
Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ ընտրական իրավունքները իրացնելուց զատ, պետք է կատարել նաև հայրենիքի հանդեպ պարտականությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընտրատեղամաս այցելեց կնոջ` Արմինե Մուրադյանի հետ և հայտարարեց, որ քվեարկել է խաղաղության օգտին։
«Քվեարկեցի, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, մեր զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում»,–ասաց նա։
Լրագրողներից մեկը հարցրեց` ինչո՞ւ էր անհրաժեշտ այս օրերին արտերկրից ժամանող տղամարդկանց հավաքներին մասնակցելու ծանուցագրեր հանձնել։
«Կարծում եմ` օրինաչափ է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ»,– պատասխանեց նա։
Պապիկյանը շեշտեց, որ ընտրական իրավունքները իրացնելուց զատ, պետք է կատարել նաև հայրենիքի հանդեպ պարտականությունները։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք այդ ծանուցումները կատարվում են Պապիկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ, Պապիկյանը ժպիտով պատասխանեց. «Մենք արձակուրդում ենք»։