Քվեարկեցի վերջնական խաղաղության օգտին. Պապիկյանը ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ

https://arm.sputniknews.ru/20260607/qvearkeci-verjnakan-khaghaghutjan-ogtin-papikjany-yntrateghamas-er-ekel-knvoj-het-103185446.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103183642_0:0:693:520_1920x0_80_0_0_406ff42429e5836f89042fb31f8a79de.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սուրեն պապիկյան, աժ (ազգային ժողով), ծանուցագիր, վարժական հավաք

հայաստան, սուրեն պապիկյան, աժ (ազգային ժողով), ծանուցագիր, վարժական հավաք

Բաժանորդագրվել

Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ ընտրական իրավունքները իրացնելուց զատ, պետք է կատարել նաև հայրենիքի հանդեպ պարտականությունները։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընտրատեղամաս այցելեց կնոջ` Արմինե Մուրադյանի հետ և հայտարարեց, որ քվեարկել է խաղաղության օգտին։

«Քվեարկեցի, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, մեր զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում»,–ասաց նա։

Լրագրողներից մեկը հարցրեց` ինչո՞ւ էր անհրաժեշտ այս օրերին արտերկրից ժամանող տղամարդկանց հավաքներին մասնակցելու ծանուցագրեր հանձնել։

«Կարծում եմ` օրինաչափ է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ»,– պատասխանեց նա։

Պապիկյանը շեշտեց, որ ընտրական իրավունքները իրացնելուց զատ, պետք է կատարել նաև հայրենիքի հանդեպ պարտականությունները։

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք այդ ծանուցումները կատարվում են Պապիկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ, Պապիկյանը ժպիտով պատասխանեց. «Մենք արձակուրդում ենք»։

Leave a comment