Լուրջ փոփոխություններ են պետք երկրում, ասաց Քոչարյանը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ քվեարկելու է հանուն պաշտպանված, անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի։
«Լուրջ փոփոխություններ են պետք երկրում», – ասաց Քոչարյանը լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով Հակակոռոպցիոն կոմիտեի` ենթադրյալ կաշառք բաժանելու վերաբերյալ տարածվող տեսանյութերին` նա նշեց, որ «երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր»։
«Տպավորությունն այնպիսինն է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են», – ասաց Քոչարյանը։