https://arm.sputniknews.ru/20260607/mer-nakhyntrakan-shtabi-andamnerin-dzerbakalum-en-hajastan-dashinqn-ahazangum-e-103148167.html
Մեր նախընտրական շտաբի անդամներին ձերբակալում են. «Հայաստան» դաշինքն ահազանգում է
Մեր նախընտրական շտաբի անդամներին ձերբակալում են. «Հայաստան» դաշինքն ահազանգում է
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքը դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է արձանագրել այս փաստը։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T11:05+0400
2026-06-07T11:05+0400
2026-06-07T11:05+0400
հայաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
«հայաստան» դաշինք
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Հայաստան» կուսակցությունների դաշինքն ահազանգում է, որ իրենց նախընտրական շտաբի անդամներին բերման են ենթարկում և ձերբակալում։ Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարությունում։«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ դիտորդական առաքելություններն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրեն այս փաստը։Ընտրողներին կոչ են արել չընկրկել այս գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
2026
Լուրեր
am_HY
հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «հայաստան» դաշինք, ձերբակալություն
հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «հայաստան» դաշինք, ձերբակալություն
«Հայաստան» դաշինքը դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է արձանագրել այս փաստը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Հայաստան» կուսակցությունների դաշինքն ահազանգում է, որ իրենց նախընտրական շտաբի անդամներին բերման են ենթարկում և ձերբակալում։ Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարությունում։
«Առավոտից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների։ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով»,– ասված է հաղորդագրությունում։
«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ դիտորդական առաքելություններն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրեն այս փաստը։
Ընտրողներին կոչ են արել չընկրկել այս գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։