«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ․

«Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների։

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։

Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։

Դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք արձանագրել այս փաստը»

 

Leave a comment