Որոշ ուժեր փորձում են լարվածություն ստեղծել. Փաշինյանը` ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ Պուտինի հետ սերտ հարաբերություններ ունի։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա և ունեն ինստիտուցիոնալ ֆոն։ Քվեարկությունից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ներկայիս լարվածությունը արհեստական բնույթ ունի։

Նա կրկին հայտարարեց, որ ընտրություններից հետո մտադիր է մեկնել Մոսկվա և մի շարք այլ երկրների մայրաքաղաքներ:

«Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են որոշակի լարվածություն ստեղծել Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում, սակայն այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ ՌԴ նախագահի հետ սերտ հարաբերություններ ունենք»,– վստահեցրեց Փաշինյանը։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

Leave a comment