Գյումրիում ընտրությունները մեկնարկել են ձերբակալություններով․ կա մոտ 30 ձերբակալված

Գյումրիում ԱԺ ընտրությունները դեռ չսկսված՝ սկսվել են խուզարկություններ ու ձերբակալություններ։

Մեր տեղեկություններով, այս պահին միայն «Հայաստան» դաշինքից կան մոտ 30 ձերբակալված անձինք՝ թե՛ պատգամավորի թեկնածուներ և թե՛ հանձնաժողովների անդամներ։

Ձերբակալվածների մեջ կան նաև կանայք, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Հասմիկ Սահրադյանը, ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակի ներկայացուցիչներ։

Առավոտյան ժամը 5-ից խուզարկություններ են սկսվել նաև գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը առանձնատանը։

Քիչ հետո հանդես կգան ասուլիսով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment