Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով


Ստեփանավանի համայնքապետարանից տեղեկացնում են​, որ հունիսի 7-ին Ստեփանավանի համայնքապետարանը (այդ թվում՝ օպերատիվ շտաբը) կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով:


 


«​Տեղատարափ կարկուտի հետևանքով առաջացած վնասների արձանագրման հետ կապված հարցերով կարող եք դիմել համայնքապետարան»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Հիշեցնենք՝ Ստեփանավանում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից:


 


​Նախնական տվյալներով՝ կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ:


 

Դիտումների քանակ65

Leave a comment