ԱԲ, ռոումինգ, արբանյակներ. ինչ ուղղություններով են աշխատում ԱՊՀ երկրները կապի ոլորտում

Բաժանորդագրվել

Ավելի քան 30 տարվա աշխատանքի ընթացքում հաջողվել է պահպանել և զարգացնել կապի միասնական տարածքը:

Արհեստական բանականության զարգացումը, արբանյակային կապը և էլեկտրոնային թվային ստորագրության ներդրումը հետխորհրդային տարածքում բիզնեսի և քաղաքացիների անդրսահմանային փոխգործակցության համար դարձել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հիմնական թեմաներ: Այս մասին համաժողովում Sputnik-ին ասել է Կապի տարածաշրջանային համագործակցության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բորոդինը։

«Կապի տարածաշրջանային համագործակցության գործունեության 35 տարիների ընթացքում հաջողվել է պահպանել և զարգացնել կապի միասնականությունը հետխորհրդային տարածքում, ապահովել բջջային կապի և ինտերնետի ներդրման ճիշտ համակարգումը, ինչպես նաև ներկայացնել տարածաշրջանի երկրների շահերը միջազգային կազմակերպություններում էլեկտրոնային և փոստային կապի ոլորտում», – ասել է Բորոդինը:

Նրա խոսքով, Կապի տարածաշրջանային համագործակցության գլխավոր խնդիրներից մեկը մնում է թվայնացման ոլորտում ԱՊՀ երկրների ջանքերի համակարգումը, որպեսզի կապի և տեխնոլոգիաների ոլորտում ազգային ձեռքբերումները աշխատեն ոչ միայն առանձին երկրներում, այլև ամբողջ ԱՊՀ տարածքում:

Leave a comment