Ստեփանավանում վնասվել են ​ավտոմեքենաներ, ​բնակելի տների և շինությունների տանիքներ, ​պտղատու ծառեր և ցանքատարածություններ

Ստեփանավանի համայնքապետարանում կարկուտի հետևանքների արձանագրման աշխատանքները շարունակվում են․ համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով։

​ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն` աղետի հետևանքով հիմնականում վնասվել են
​ավտոմեքենաներ, ​բնակելի տների և շինությունների տանիքներ, ​արևային վահանակներ, ​պտղատու ծառեր և ցանքատարածություններ։

​Հասցված վնասները տեղում արձանագրելու և գնահատելու նպատակով այս պահին դեպքի վայրերում ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) 3 և Տաշիրի ՀՓՋ-ի 1 օպերատիվ խմբերը, ինչպես նաև համայնքապետարանի կողմից հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները։

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment