Գլխավոր դատախազության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 5-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Երևան քաղաքի Լուկաշին փողոցին հարող տարածքում գտնվող՝ 37 միլիոն 133 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 12 հազար 860 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքը:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հունիսի 20-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)