Լռության օրը քաղաքական ուժերը լռում են, բայց խոսում են քննչական մարմինները. սա արդեն քաղաքականություն է․ փաստաբան

Քննչական մարմինները շարունակում են մաս կազմել քաղաքական գործընթացներին և զբաղվել ընդդիմադիր քաղաքական ուժերի հակաքարոզչությամբ։ Լռության օրը քաղաքական ուժերը լռում են, բայց խոսում են քննչական մարմինները. սա արդեն քաղաքականություն է։ Նույնիսկ լռության օրը տարածում են հաղորդագրություններ, որտեղ նշված են քաղաքական ուժերի անվանումները։

Որևէ մեկը չի ասում՝ քողարկեք ենթադրյալ ընտրակաշառքի դեպքերը կամ այլ հակաօրինական դրսևորումները։ Բայց արդյո՞ք առաջնային նպատակը քաղաքական ուժի անվան հրապարակումն է, թե՞ այդ երևույթը բացահայտելը, կանխելը, պատժելը։ Ինչպե՞ս է ստացվում, որ անձանց դեպքում (դարձյալ ընտրողաբար) անմեղության կանխավարկածը պահպանում եք, բայց քաղաքական ուժերի դեպքում՝ ոչ։ Իսկ դիտորդները և շահագրգիռ անձինք այս ամենը նկատո՞ւմ են, թե՞ սա էլ է հիբրիդային պատերազմի մաս և քննչական մարմինները կառավարվում են արտաքին ուժերի կողմից։ Ի վերջո, կգա՞ արդյոք մի օր, երբ իրավապահ մարմիններն օրվա իշխանությունների գրպանում չեն լինի։

Հարգելի լրագրողներ, ձեզ նույնպես շնորհավորում եմ. դուք էլ եք այս խաղում «սև խաղացող»՝ ակամայից կամ դիտավորյալ ներգրավվել եք խաղի մեջ։ Գոնե այսօր թելադրված խաղի կանոններով մի խաղացեք

Փաստաբան Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment