Հայաստանում ԱԹՍ–ներ կկիրառեն ընտրակաշառքի դեպքերը բացահայտելու համար

https://arm.sputniknews.ru/20260606/hajastanum-atsner-kkiraren-yntrakasharqi-depqery-bacahajtelu-hamar-103115901.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2290/24/22902417_88:0:1512:1068_1920x0_80_0_0_03eacc7959b217b9745c0b66e6561ef8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, անօդաչու թռչող սարք (աթս)

հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Նման որոշում է կայացվել բազմաթիվ օպերատիվ–հետախուզական տվյալների և քաղաքացիների ահազանգերի հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ԱԹՍ–ներ կկիրառի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերը բացահայտելու համար։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ օպերատիվ–հետախուզական տվյալներին և քաղաքացիների ահազանգերին հետամուտ լինելով՝ այսօր և վաղը հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ իրականացնելու է լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ գործողությունները բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանը և չեզոքացմանը։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Leave a comment