Արամ Խաչատրյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Ժաննա Անդրեասյանը այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն

Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

Ներկա են եղել նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, ինչպես նաև մրցույթի՝ արտերկրից ժամանած ժյուրիի անդամներ, մասնակիցներ, երաժշտարվեստի ներկայացուցիչներ, արվեստասերներ և դպրոցականներ։

Ներկաներն ընդգծել են Արամ Խաչատրյանի հարուստ ժառանգության վերաիմաստավորման ու նորովի գնահատման անհրաժեշտությունը։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment