Ռուսաստանն այլևս չի պահպանում միջուկային մարտագլխիկների քանակի սահմանափակումները․ ՌԴ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260204/rusastann-ajlevs-chi-pahpanum-mijukajin-martaglkhikneri-qanaki-sahmanapakumnery-rd-agn-98412336.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_14612a505eae0c2cd7622f3dcb7c6b2a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հռոմի պապ, ռուսաստան, ամն, պայմանագիր, սպառազինություն

հռոմի պապ, ռուսաստան, ամն, պայմանագիր, սպառազինություն

Բաժանորդագրվել

Ավելի վաղ պայմանագրի ժամկետը երկարաձգելու կոչով հանդես էր եկել Հռոմի Պապը։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Մոսկվան ելնում է այն վարկածից, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի (ՌՀՍՊ) կողմերն այլևս կապված չեն համաձայնագրի պարտավորություններով և ազատ են իրենց հետագա քայլերի ընտրության հարցում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ռուսական նախաձեռնության վերաբերյալ ԱՄՆ-ից պաշտոնական արձագանք երկկողմ խողովակներով այդպես էլ չի ստացվել․․․ Գործնական տեսանկյունից մեր երկիրը իրադարձությունների նման զարգացումը դիտարկում է որպես փաստ, որը պետք է հաշվի առնել նշված ուղղությամբ Ռուսաստանի հետագա քաղաքականությունը որոշելիս»,-ասված է ՌՀՍՊ-ի ժամկետի լրանալու վերաբերյալ ՌԴ դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև հստակեցվում է, որ ամերիկյան կողմի հրապարակային մեկնաբանությունները հիմք չեն տալիս եզրակացնել, թե Միացյալ Նահանգները պատրաստ է հետևել ՌՀՍՊ ոլորտում Մոսկվայի առաջարկած գործողությունների կարգին։

«Ըստ էության` խոսքն այն մասին է, որ մեր գաղափարները միտումնավոր թողնվել են առանց պատասխանի։ Նման մոտեցումը սխալ է թվում և ցավալի է»,-եզրափակել են ԱԳՆ-ում։

Հռոմի պապը ՌԴ–ին և ԱՄՆ–ին կոչ է արել երկարաձգել «Պրահայի պայմանագիրը»

Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը անփոփոխ կերպով պատրաստ է վճռական հակամիջոցների՝ իր անվտանգությանն ուղղված սպառնալիքները չեզոքացնելու համար։ ՌՀՍՊ գործողության դադարեցումից հետո երկիրը կգործի պատասխանատու և կշռադատված՝ վերլուծելով ԱՄՆ–ի քայլերն այս ոլորտում։ Միևնույն ժամանակ, Մոսկվան բաց է մնում ռազմավարական իրավիճակի կայունացման ուղիների որոնման համար։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գործողության ժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարի 5-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է պայմանագրի ժամկետի լրանալուց հետո ևս մեկ տարի պահպանել ՌՀՍՊ սահմանափակումները։

Կրեմլում հայտարարել էին, որ ՌՀՍՊ ժամկետի լրանալը բացասաբար կանդրադառնա ռազմավարական անվտանգության վրա, իսկ Ռուսաստանի առաջարկը մնում է օրակարգում։

ՌԴ ԶՈւ–ն հունվարին ավելի քան 10 հազար միավոր սպառազինություն է ստացել. Բելոուսով

Leave a comment