Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2026թ. հունվար-ապրիլ

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի 1,085,793.6 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

2026թ․-ի հունվար-ապրիլին ԱԱՀ ծավալները 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 6․6%-ով և կազմել՝ 294,853.8 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 9․9%-ով և կազմել՝ 258,204.4 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 18․5%-ով և կազմել՝ 45,303.9 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 14․5%-ով և կազմել՝ 44,810.6 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 20․4%-ով և կազմել՝ 38,533.7 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 54․4%-ով և կազմել՝ 37,632.9 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն նվազել են 12․7%-ով և կազմել՝ 274 330.4 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալները նվազել են 5․9%-ով և կազմել՝ 22,947.9 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 206․5%-ով և կազմել 33,288.7 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 45․6%-ով և կազմել՝ 35,887.2 մլն ՀՀ դրամ։

Leave a comment