Sputnik Armenia. Հունգարիան արգելափակել է Հայաստանից և Վրաստանից եկած միգրանտ աշխատողների համար մուտքի պարզեցված կարգը։
Այս երկրների քաղաքացիները, որոնք արդեն աշխատում են Հունգարիայում, դեռ կկարողանան դիմել թույլտվության երկարաձգման համար։
Հունգարիայի կառավարության խոսնակ Վանդա Շոնդիի խոսքով՝ միգրանտները համաձայն են աշխատել ավելի ցածր աշխատավարձով, քան Հունգարիայի քաղաքացիները, և «սա իջեցնում է Հունգարիայում աշխատավարձի ընդհանուր մակարդակը»։
Բացի Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներից, այս որոշումը կազդի նաև ֆիլիպինցիների վրա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)