Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը

Երևանում պաշտոնապես մեկնարկել է Չեխիայի Հանրապետության վիզաների դիմումների ընդունման կենտրոնի գործունեությունը։ Զբոսաշրջության կոմիտեի հաղորդմամբ՝ Հայաստանի քաղաքացիները կարող են Շենգենյան վիզայի դիմումները ներկայացնել TLScontact հարթակի միջոցով՝ նախապես գրանցվելով համակարգում։

«Երևանում պաշտոնապես մեկնարկել է Չեխիայի Հանրապետության վիզաների դիմումների ընդունման կենտրոնի գործունեությունը, որը գործում է TLScontact ընկերության կողմից։

Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են Շենգենյան վիզայի դիմումները ներկայացնել TLScontact հարթակի միջոցով՝ նախապես գրանցվելով համակարգում։

Նոր համակարգը միտված է վիզայի դիմումների գործընթացը դարձնել առավել հարմար, թափանցիկ և արդյունավետ դիմորդների համար։

Չեխիան շարունակում է բաց լինել հայ ճանապարհորդների, ուսանողների և գործարարների համար՝ նպաստելով երկու երկրների միջև կապերի հզորացմանը և համագործակցության խորացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a comment