Չկա Նիկոլ, չկա պատերազմ, չկա Նիկոլ, չկա քաոս ու նվաստացում, նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Չկա Նիկոլ, կա խաղաղություն»,- ասել է նա։
Քոչարյանը նշել է, թե կբացառեն այն կարգավիճակը, երբ հարևանների հետ հարաբերությունները հանգում են ծառայի և տիրոջ հարաբերությունների։
«Որտեղ տերը Ալիևն է, ծառան՝ Նիկոլը։ Մենք մերժում ենք այս, մոդելը, մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն կառավարի Ալիևի ծառան»,- շեշտել է Քոչարյանը։