Կունենանք մարզի մոտ հինգ տասնյակ բնակավայրերում խմելու ջրի արդիական համակարգերի կառուցման նախագծեր

Փետրվար 05,2026 23:30

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հայտնում է.

«Սյունիքի հետ կապված երկու կարեւոր միջոցառումներ տեղի ունեցան երեկ ու այսօր։

Երեկ մեկնարկեցինք «Դիմակայուն Սյունիք» ծրագրի (բյուջեն՝ 50 մլն եվրո) ջրամատակարարման ենթածրագրի (կան նաեւ կրթական եւ առողջապահական ենթածրագրեր) նախապատրաստական-խորհրդատվական բաղադրիչը, որի իրականացման արդյունքում կունենանք մարզի մոտ հինգ տասնյակ բնակավայրերում խմելու ջրի արդիական համակարգերի կառուցման նախագծեր։

Ստորագրված համաձայնագիրը քառակողմ է՝ European Investment Bank – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Ջրային կոմիտեն, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը, ինչպես նաեւ մարզի խոշորացված համայնքները՝ միասին, սերտորեն կաշխատենք առաջիկա 1.5 տարվա ընթացքում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment