«Հանրապետությունը» դիմել է ԿԸՀ. պահանջում է կասեցնել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը

https://arm.sputniknews.ru/20260605/hanrapetutjuny-dimel-e-kyh-pahanjum-e-kasecnel-uzhegh-hajastani-grancumy-103080590.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:0:1600:1200_1920x0_80_0_0_27a66da0e590452a25dbe6360437e246.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «հանրապետություն» կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

հայաստան, «հանրապետություն» կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

Կուսակցության ներկայացուցիչների խոսքով` ԿԸՀ–ն դիմումի պատասխանը պետք է հրապարակի մինչև ընտրության օրը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը։ Sputnik Արմենիան Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ դիմումն արդեն ներկայացրել են հանձնաժողովին։

Երեկ բանավեճի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հորդորեց արևմտամետ ուժերին դիմել ԿԸՀ։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ԿԸՀ կդիմի «Ուժեղ Հայաստան» և « Հայաստան» դաշինքների գրանցումը չեղարկելու համար։

Կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը ԿԸՀ–ի մոտ լրագրողներից հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց դիմումը հիմքեր ունի։

«Առաջին կետով պահանջում ենք անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին որոշումը։ Եթե այնուամենայնիվ ԿԸՀ–ն գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա պահանջում ենք, որ ԿԸՀ–ն օգտվի ԸՕ իր իրավունքներից ու նման պահանջով դիմի ՀՀ վարչական դատարան»,– ասաց Առաքելյանը։

Բուն հիմքերի մասին լրագրողները մի քանի անգամ հետաքրքրվեցին, ի վերջո Առաքելյանը հայտարարեց, թե «Ուժեղ Հայաստանն» արտաքին ուժերի ազդեցությամբ է գործում, խնդիր կա նաև ֆինանսական թափանցիկության հետ։

«Կա արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների վրա ճնշում»,– նշեց Առաքելյանը` հավելելով, որ ԿԸՀ–ն դիմումի պատասխանը պետք է հրապարակի մինչև ընտրության օրը։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Leave a comment