https://arm.sputniknews.ru/20260205/chakhaljann-yntaniqi-miak-kerakrvoghn-e-pashtpany-kalanqy-pvokhelu-mijnvordutjun-nerkajacrec-98445266.html
Չախալյանն ընտանիքի միակ կերակրողն է․ պաշտպանը կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրեց
Չախալյանն ընտանիքի միակ կերակրողն է․ պաշտպանը կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրեց
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը վստահ է՝ մեղադրանքը շինծու է, իսկ գործով մեղադրյալները՝ անմեղ։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T16:35+0400
2026-02-05T16:35+0400
2026-02-05T16:47+0400
վահագն չախալյան
դատ
դատարան
միջնորդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96299600_0:58:1236:753_1920x0_80_0_0_7a63696891c59e9d2a603ff2f3c99f4c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի, քանի որ որևէ ապացույց չկա։ Այս մասին Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստին ասաց Չախալյանի փաստաբանը՝ միջնորդություն ներկայացնելով դատարանին։Պաշտպանը շեշտեց, որ նոյեմբերի 11-ի դրությամբ կալանքի տակ էին մի շարք անմեղ մեղադրյալներ, իսկ այսօր ուղղիչ հիմնարկում որպես խափանման միջոց կալանք են կրում Բագրատ սրբազանն ու Վահագն Չախալյանը։Ըստ փաստաբանի՝ եթե ենթադրվի, որ հանցավոր խումբ է գործել ու որոշակի աստիճանավանդակի վրա դնեն բոլորի դերակատարումը, ապա ակնհայտ է, որ Վահագն Չախալյանն այնտեղ ամենաներքևում պետք է լինի։ Վստահեցրեց՝ Չախալյանի վերաբերյալ չկա որևէ ապացույց։«Վահագն Չախալյանը նվազ ենթադրյալ դերակատարում ունի այս գործում ու այսօր նա չպետք է պատիժ կրի ուղղիչ հիմնարկում։ Նա ունի 3 երեխա, որոնցից 2-ն անչափահաս են, իսկ մյուսը՝ 19 տարեկան (ուսանող է), ու ընտանիքի միակ կերակրողն է։ Մենք այսօր չենք միջնորդում նաև, որպեսզի տնային կալանք լինի, քանի որ նա պետք է օրվա հացի համար կարողանա վաստակել»,- ասաց փաստաբանը։Պաշտպանական կողմը վստահ է՝ մեղադրանքը շինծու է, իսկ գործով մեղադրյալները՝ անմեղ։Դատավոր Կարեն Ֆարխոյանը շեշտեց, որ նախորդիվ ներկայացված հանգամանքները հաշվի առնվել են ու վարույթի մասնակիցների կարծիքը լսելով՝ դատարանը կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև մարտի 4-ը։ Ֆարխոյանը շեշտեց՝ դեռ 27 օր կա մինչև խափանման միջոցի ժամկետի ավարտը, ու հաջորդ դատական նիստերին այսպես թե այնպես դատարանն անդրադառնալու է խափանման միջոցների հարցերին։Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Մովսես Շարբաթյանի և ենթադրաբար Չախալյանի հեռախոսազրույցի փորձաքննություն չի իրականացրել։Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականցնելու մեջ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96299600_83:0:1182:824_1920x0_80_0_0_758745ae914b54102c73145e47824326.jpg.webp
վահագն չախալյան, դատ, դատարան, միջնորդություն
վահագն չախալյան, դատ, դատարան, միջնորդություն
Պաշտպանական կողմը վստահ է՝ մեղադրանքը շինծու է, իսկ գործով մեղադրյալները՝ անմեղ։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի, քանի որ որևէ ապացույց չկա։ Այս մասին Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստին ասաց Չախալյանի փաստաբանը՝ միջնորդություն ներկայացնելով դատարանին։
Պաշտպանը շեշտեց, որ նոյեմբերի 11-ի դրությամբ կալանքի տակ էին մի շարք անմեղ մեղադրյալներ, իսկ այսօր ուղղիչ հիմնարկում որպես խափանման միջոց կալանք են կրում Բագրատ սրբազանն ու Վահագն Չախալյանը։
«Դատարանը համարել է՝ բարձր է հավանականությունը, որ Վահագն Չախալյանը կարող է խոչընդոտել քրեական վարույթի քննությանը։ Հիմա կալանքի ընթացքում վերացվել կամ առնվազն փոխվել են դրա իրավաչափության պայմանները։ Ամբողջ մեղադրանքի մեջ Չախալյանի անունն ընդամենը 25 անգամ է նշվում, այն էլ առանց անունի։ Այսինքն՝ խոսքը բացառապես մեղադրյալ Մովսես Շարբաթյանի և ոմն Չախալյանի միջև հեռախոսազրույցի մասին է։ Մեղադրանքում նաև հեռախոսազրույցից հատվածներ չկան, միայն նշված է, որ Մովսես Շարբաթյանն արտաբերում է Չախալյան ազգանունը»,- ասաց փաստաբանը։
Ըստ փաստաբանի՝ եթե ենթադրվի, որ հանցավոր խումբ է գործել ու որոշակի աստիճանավանդակի վրա դնեն բոլորի դերակատարումը, ապա ակնհայտ է, որ Վահագն Չախալյանն այնտեղ ամենաներքևում պետք է լինի։ Վստահեցրեց՝ Չախալյանի վերաբերյալ չկա որևէ ապացույց։
«Վահագն Չախալյանը նվազ ենթադրյալ դերակատարում ունի այս գործում ու այսօր նա չպետք է պատիժ կրի ուղղիչ հիմնարկում։ Նա ունի 3 երեխա, որոնցից 2-ն անչափահաս են, իսկ մյուսը՝ 19 տարեկան (ուսանող է), ու ընտանիքի միակ կերակրողն է։ Մենք այսօր չենք միջնորդում նաև, որպեսզի տնային կալանք լինի, քանի որ նա պետք է օրվա հացի համար կարողանա վաստակել»,- ասաց փաստաբանը։
Պաշտպանական կողմը վստահ է՝ մեղադրանքը շինծու է, իսկ գործով մեղադրյալները՝ անմեղ։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը շեշտեց, որ նախորդիվ ներկայացված հանգամանքները հաշվի առնվել են ու վարույթի մասնակիցների կարծիքը լսելով՝ դատարանը կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև մարտի 4-ը։ Ֆարխոյանը շեշտեց՝ դեռ 27 օր կա մինչև խափանման միջոցի ժամկետի ավարտը, ու հաջորդ դատական նիստերին այսպես թե այնպես դատարանն անդրադառնալու է խափանման միջոցների հարցերին։
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Մովսես Շարբաթյանի և ենթադրաբար Չախալյանի հեռախոսազրույցի փորձաքննություն չի իրականացրել։