https://arm.sputniknews.ru/20260605/qkn-pndum-e-vor-artsrun-margarjanin-spanel-en-103075066.html
ՔԿ–ն պնդում է, որ Արծրուն Մարգարյանին սպանել են
ՔԿ–ն պնդում է, որ Արծրուն Մարգարյանին սպանել են
Sputnik Արմենիա
Դիակի արտաշիրիմում ու դատաբժշկական նոր փորձաքննություն է իրականացվել։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T16:02+0400
2026-06-05T16:02+0400
2026-06-05T16:02+0400
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102948060_0:103:638:462_1920x0_80_0_0_87d6426e153c441842939bcc21e01af4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահի կրակոցների հետևանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պնդելով, որ 27 տարի անց բացահայտվել է աղմկահարույց սպանությունը։2 օր առաջ` հունիսի 3–ին, հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումները, որոնք ընդունվել էին 1999 թվականի սեպտեմբերի 20-ին։Նախաքննական մարմինը հիշեցրել է, որ 1999 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:30-ին, Երևան-Սևան մայրուղուց Նոր Հաճն-Ավան տանող խաչմերուկին հարող ամայի տարածքում հայտնաբերվել էր ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:Դեպքի առթիվ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննության արդյունքում որևէ անձ այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, այն դեպքում, որ Արծրուն Մարգարյանի դիակի վրա 2 հրազենային վնասվածք է եղել կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին ու գլխի աջ հետին հատվածում:Տվյալ ժամանակահատվածում նախաքննական մարմինը հանգել է հետևության, որ վերջինս գտնվելով հոգեկան երկարատև լարվածության վիճակում՝ դեպրեսիայի մեջ, կանգնելով իր համար ոչ ցանկալի փաստերի առջև ու չգտնելով այլ ելք, իրեն հատկացված հրազենից արձակված երկու կրակոցով ինքնասպանություն է գործել, ուստի սպանության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։Ըստ ՔԿ–ի` նոր երևան եկած հանգամանքի հիմքով որոշում է կայացվել վերացնել նախկինում եղած որոշումները և նույն անձին որպես մեղադրյալ ներգրավել սպանության հատկանիշով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ)։«2026 թվականի հունիսի 3-ին քննիչի միջնորդության հիման վրա՝ ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,– ասված է հաղորդագրությունում:Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102948060_0:22:638:501_1920x0_80_0_0_3e63c775c2dbe4a0994f1df2d52e80d5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան
Բաժանորդագրվել
Դիակի արտաշիրիմում ու դատաբժշկական նոր փորձաքննություն է իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահի կրակոցների հետևանքով։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն` պնդելով, որ 27 տարի անց բացահայտվել է աղմկահարույց սպանությունը։
2 օր առաջ` հունիսի 3–ին,
հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումները, որոնք ընդունվել էին 1999 թվականի սեպտեմբերի 20-ին։
Նախաքննական մարմինը հիշեցրել է, որ 1999 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:30-ին, Երևան-Սևան մայրուղուց Նոր Հաճն-Ավան տանող խաչմերուկին հարող ամայի տարածքում հայտնաբերվել էր ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:
Դեպքի առթիվ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննության արդյունքում որևէ անձ այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, այն դեպքում, որ Արծրուն Մարգարյանի դիակի վրա 2 հրազենային վնասվածք է եղել կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին ու գլխի աջ հետին հատվածում:
Տվյալ ժամանակահատվածում նախաքննական մարմինը հանգել է հետևության, որ վերջինս գտնվելով հոգեկան երկարատև լարվածության վիճակում՝ դեպրեսիայի մեջ, կանգնելով իր համար ոչ ցանկալի փաստերի առջև ու չգտնելով այլ ելք, իրեն հատկացված հրազենից արձակված երկու կրակոցով ինքնասպանություն է գործել, ուստի սպանության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։
«Դեպքից 27 տարի անց համակողմանի ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ դիակի արտաշիրիմման և նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Ա.Խ․-ի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով։ Միաժամանակ հիմնավորվել է, որ Արծրուն Մարգարյանը ֆիզիկապես չէր կարող նման հրազենային վնասվածքներ պատճառել ինքն իրեն»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՔԿ–ի` նոր երևան եկած հանգամանքի հիմքով որոշում է կայացվել վերացնել նախկինում եղած որոշումները և նույն անձին որպես մեղադրյալ ներգրավել սպանության հատկանիշով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ)։
«2026 թվականի հունիսի 3-ին քննիչի միջնորդության հիման վրա՝ ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,– ասված է հաղորդագրությունում:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։