Որտեղ և երբ են քվեարկելու քաղաքական ուժերի առաջին համարները
«Ա1+»-ը փորձել է պարզել, թե քաղաքական ուժերի առաջին համարները որտեղ և երբ են քվեարկելու հունիսի 7-ին։
Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը քվեարկելու է Ձորաղբյուրի 29/4 ընտրատեղամասում՝ ժամը 10:00-ին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քվեարկելու է Ծարավ Աղբյուր փողոցի 1/20 հասցեում տեղակայված ընտրատեղամասում՝ ժամը 13:00-ին։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը քվեարկելու է Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ժամը 12:00-ին։
Ազգային ժողովրդավարական բևեռից հայտնեցին, որ իրենց վարչապետի թեկնածու Գևորգ Կարապետյանը քվեարկելու է Մարտունի թիվ 2 հիմնական դպրոցում տեղակայված 21/1 ընտրատեղամասում (Մխիթար Հերացու փողոց 10) ժամը 11:00-ին։
«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը քվեարկելու է Րաֆֆու անվան թիվ 35 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում՝ ժամը 11:00-ին։
«Ուժեղ Հայաստան» դաշինքից եւ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունից մեզ հայտնեցին, որ իրենց ցուցակի առաջին համարի քվեարկության վայրի և ժամի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակեն առաջիկայում։
Մյուս ուժերի վերաբերյալ տեղեկատվություն դեռ չունենք։