Ազգային անվտանգության մեծագույն սպառանալիք է այն, որ վարչապետի աթոռն առգրավված անձն իր ղեկավարման ներքո գործող Արտաքին հետախուզության 2026-ի զեկույցում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ արձանագրված սպառնալիքները համարում է «հարցը փակված, չի եղել և չկա», այն պարագայում, երբ այդ սպառնալիքները մինչ օրս շարունակում են տեղ գտնել Ադրբեջանի ղեկավարության խոսույթում և պլանավորած ապագա գործողություններում։
ՀՀ Անկախ Գլխավոր Դատախազ ունենայինք, այս հարցն արագ կլուծվեր և այս մարդուն կհայտարարեին ՀՀ ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք և կձեռնարկեին համապատասխան քայլեր։ Սա արձանագրենք այստեղ և հունիսի 7-ին թույլ չտանք վերարտադրվի։