Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

Քաղաքականություն

05.06.2026 | 13:43

Հունիսի 5-ի առավոտյան Կիևի Օբոլոնսկի շրջանի փոստային տերմինալում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, գրում է Current time-ը։

Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ծանրոցներից մեկի ստուգման ժամանակ։ Միջադեպի հետևանքով զոհվել է 59-ամյա տղամարդ, երկու այլ տղամարդիկ՝ 37 և 41 տարեկան, վիրավորվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կիևի դատախազությունը հայտարարել է, որ պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն։

Նախաքննություն է սկսվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի (մահվան հանգեցրած ահաբեկչական գործողություն) հատկանիշներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment